Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 2 տարի անց Մարտի 1-ի գործը մտավ դատաքննության փուլ․ մեղադրյալների փաստաբանները բոյկոտեցին նիստը

Շուրջ 2 տարի անց Մարտի 1-ի գործը մտավ դատաքննության փուլ․ մեղադրյալների փաստաբանները բոյկոտեցին նիստը
Իրավունք
15:15, 23 март 2021
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քննությունը մտավ դատաքննության փուլ։ Նշենք, որ գործի քննությունը սկսվել է մոտ 2 տարի առաջ։ 

Մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանինին բացարկ հայտնելու մասին։
Աննա Դանիբեկյանի խոսքով՝ բացարկի միջնորդության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը քրեական հետապնդում իրականացնում է իշխանության ներկայացուցիչների եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ուղղորդմամբ։ 

Աննա Դանիբեկյանը որոշեց միջնորդությունը քննության չառնել, որովհետեւ    ներկայացվել է նույն հիմքով, ինչ 2 ամիս առաջ։
Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ դատական նիստը ընդհանրապես նման չէ դատական նիստի։ «Ես շատ մեծ ցանկություն ունեի Արամ Վարդեւանյանի հայտարարությանը պատասխանելու, բայց դատարանը թույլ չտվեց։ Ես առաջարկում եմ, որ դատարանը պաշտպանական կողմին խորհուրդ տա դատարանի նկատմամբ վիրավորական արտահայտություններ չանել, բոլոր հայտարարությունների մեջ այդպիսի քողարկված տերմիններ կան, դատարանը, կարծում եմ դրանց պետք է արձագանքի», - ասաց նա։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին կհրապարկվի մեղադրական եզրակցությունը, որին ի պատասխան ամբաստանյալների փաստաբանները բոյկոտելով նիստը՝ դուրս եկան դահլիճից։ 
Դատավորը նաև հայատարեց, որ հաջորդ դատական նիստին դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծին, որից հետո մեղադրող կողմը կհրապարակի մեղադրական եզրակացություն։ 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13:00-ին։