Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020-ի հուլիսին Մոսկվայում հայերի վրա հարձակված 7 ադրբեջանցիներ դատապարտվել են ազատազրկման

2020-ի հուլիսին Մոսկվայում հայերի վրա հարձակված 7 ադրբեջանցիներ դատապարտվել են ազատազրկման
Իրավունք
16:00, 19 апрель 2022
Լյուբլինսկի շրջանային դատարանը 2020 թվականին Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան բախումների 5 մասնակցի դատապարտել է 2 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման, ևս երկուսը պայմանական ազատազրկման են դատապարտվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը Է. Ալակբարովին, Բ. Վալիևին, Պ. Գամիդովին, Տ. Իսմայիլովին, Ա. Կաֆարովին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ և նրանց դատապարտել 2 տարի 8 ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Գործով ևս երկու մեղադրյալներ՝ Զախիդով Մ.-ն և Գիյասով Դ.-ն, ստացել են 2 տարի 8 ամիս ժամկետով պայմանական ազատազրկում։

2020 թվականի հուլիսին՝ հայ-ադրբեջանական իրավիճակի սրման ֆոնին, Մոսկվայում բախումներ էին տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Բժշկական դիմակներով մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել էին հայկական համարանիշներով մեքենաների վրա, և տեղի էր ունեցել ծեծկռտուք։