Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Արցախի ՄԻՊ-ի թեկնածուի անունը

Հայտնի է Արցախի ՄԻՊ-ի թեկնածուի անունը
Իրավունք
20:52, 23 март 2021
Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը, տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվական ծառայությունը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:

Երեք կողմ, մեկ ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը: