Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի

Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի
Իրավունք
12:54, 24 март 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Խաչատրյանը պահանջել է իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնում: Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին: Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ևս մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը: