Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պռոշյանցի մուլտոն» կալանավորվել է

«Պռոշյանցի մուլտոն» կալանավորվել է
Իրավունք
16:00, 26 апрель 2022
Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից երիտասարդ անձի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը: 

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով, Արարատի մարզի դատախազության ցուցումով ապրիլի 23-ին նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ենթադրյալ բռնություն գործադրող անձը՝ Տ. Հ.-ն, ձերբակալվել է: 

Ապրիլի 25-ին նրան մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով  և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է: