Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի դիմումով ՍԴ որոշման հրապարակման օրը հայտնի չէ․ Օրենքը որևէ ժամկետ չի նախատեսում

Քոչարյանի դիմումով ՍԴ որոշման հրապարակման օրը հայտնի չէ․ Օրենքը որևէ ժամկետ չի նախատեսում
Իրավունք
13:38, 24 март 2021
Մարտի 23-ին Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ հենց այդ հոդվածով է Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղադրանք առաջադրվել Մարտի 1-ի գործով։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդություն ներկայացրեց գործը քննել բանավոր ընթացակարգով,ինչը դրվեց քվեարկության, սակայն ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բավարարվել: Գործի դատաքննությունը շարունակվեց գրավոր ընթացակարգով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: 

Civic.am-ը փորձեց ճշտել, թե ե՞րբ կհրապարակվի դատարանի որոշումը։ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը պարզաբանեց, որ նման կանխատեսումներ անել հնարավոր չէ։ Օրենքը որևէ ժամկետ չի նախատեսում, հետևաբար, երբ դատարանը ունենա վերջնական որոշում, ողջամիտ ժամկետներում կհայտարարվի որոշման հրապարակման օրը, որին ցանկության  դեպքում կարող են ներկա գտնվել նաև կողմերը։

Վովա Հակոբյան