Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը ձերբակալվել է

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը ձերբակալվել է
Իրավունք
20:34, 26 апрель 2022
Ինչպես քիչ առաջ  ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություւն տարածեց,  այսօր երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեր տեղեկություններով քաղաքացուն  վրաերթի ենթարկած ոստիկանության «Տոյոտա» մակնիշի վարորդը՝ ոստիկանը  ձերբակալվել է. գրում է freenews.am-ը: