Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազությունը դիմում չի ստացել Օնիկ Գասպարյանից․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազությունը դիմում չի ստացել Օնիկ Գասպարյանից․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
14:30, 24 март 2021
«Այս պահի դրությամբ Գլխավոր դատախազությունը դիմում չի ստացել Օնիկ Գասպարյանից»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Օրերս ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու գլխավոր դատախազություն։ Ըստ փաստաբանի՝ Վարչական դատարանի որոշման հիմքով Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ, որը նրան չի հաջողվում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նախագահին առաջարկել էր ազատել Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից, որից հետո Գասպարյանը դիմել էր վարչական դատարան։ Վարչական դատարանը բավարարել էր հայցը և հայցի ապահովում էր կիրառել։  Սակայն այդ ընթացքում վարչապետը մեկ այլ առաջարկ էր ուղարկել նախագահին՝ Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու համար։ Եվ թեպետ նախագահը առաջարկը չէր ստորագրել՝ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ Արտակ Դավթյանը օրենքի ուժով նշանակված է այդ պաշտոնում։ 
 
Նարա Մարտիրոսյան