Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասսպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր Դատախազություն․ Գոռ Աբրահամյան

Օնիկ Գասսպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր Դատախազություն․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
16:29, 24 март 2021
«Քիչ առաջ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր Դատախազություն»,-այսօր՝ մարտի 24-ին Civic.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նաև հավելեց, որ հաղորդումը նախ կուսումնասիրվի, այնուհետև կլուծվի ընթացք տալու հարցը։ 

Օրերս ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու գլխավոր դատախազություն։ Ըստ փաստաբանի՝ Վարչական դատարանի որոշման հիմքով Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ, որը նրան չի հաջողվում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նախագահին առաջարկել էր ազատել Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից, որից հետո Գասպարյանը դիմել էր վարչական դատարան։ Վարչական դատարանը բավարարել էր հայցը և հայցի ապահովում էր կիրառել։
 Սակայն այդ ընթացքում վարչապետը մեկ այլ առաջարկ էր ուղարկել նախագահին՝ Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու համար։ Եվ թեպետ նախագահը առաջարկը չէր ստորագրել՝ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ Արտակ Դավթյանը օրենքի ուժով նշանակված է այդ պաշտոնում։ 
 
 
Նարա Մարտիրոսյան