Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաց-ադրբեջանական սահմանին առգրավվել է ավելի քան 10 կիլոգրամ հերոին

Վրաց-ադրբեջանական սահմանին առգրավվել է ավելի քան 10 կիլոգրամ հերոին
Իրավունք
20:43, 02 май 2022
Վրաստանի սահմանային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 10 կիլոգրամ հերոին, որի համար բերման է ենթարկվել օտարերկրյա 2 քաղաքացի։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ ներքին գործերի սահմանային ոստիկանության ծառայողները Կարմիր կամրջի վրա (վրաց-ադրբեջանական սահման)՝ «Վախթանգիսիի» սահմանային հատվածի պահպանության տարածքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ 1998 թվականին ծնված Ու.Տ.-ին և 1989 թվականին ծնված Է.Մ.-ին։  Փոխանցում է Aliq Media-ն։

Նրանք մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը խմբով ապօրինի հատելու, ինչպես նաև մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և ներմուծման մեջ։

Նրանց սպառնում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: