Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում տարեց տղամարդկանց դաժան ծեծի ենթարկած ցուցարարներից 4-ը ձերբակալվել են․ մյուս 3-ին փնտրում են

Գյումրիում տարեց տղամարդկանց դաժան ծեծի ենթարկած ցուցարարներից 4-ը ձերբակալվել են․ մյուս 3-ին փնտրում են
Իրավունք
00:23, 10 май 2022
Civic.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում նախորդ օրը Դիմադրություն շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանանում 4 անձ է ձերբակալվել, 3-ին  ոստիկանությունը փնտրում է։ 

Հիշեցնենք, որ ընդդիմության` դեպի Գյումրի ավտոերթի ընթացքում, երթի մասնակիցները ծեծի էին ենթարկել գյումրեցի 4 տարեց տղամարդու։ 

ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: