Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն կոմիտեն անհիմն է համարում Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործով մեղադրական եզրակացության վերադարձը, դատախազությունը խոստանում է անդրադառանալ դրա հիմքերին

Հակակոռուպցիոն կոմիտեն անհիմն է համարում Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործով մեղադրական եզրակացության վերադարձը, դատախազությունը խոստանում է անդրադառանալ դրա հիմքերին
Իրավունք
18:55, 16 май 2022
Դատախազությունը կրկին չի հաստատել Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեից նշում են, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ին հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը հետ է ուղարկվել լրացուցիչ քննություն կատարելու փաստարկված հիմնավորումներով և կոնկրետ գործողություններ կատարելու ցուցումով: «Այդ որոշման դեմ վերադաս դատախազին քննիչը առարկություն է ներկայացրել, այս պահին այն քննարկման փուլում է, դրա համար դատավարական ժամկետները բավարար են: Առարկությունների վերաբերյալ վերադաս դատախազի պատճառաբանված դիրքորոշում արտահայտվելուց հետո դատախազությունը կանդրադառնա իր պատճառաբանությունների հիմնավորվածությանը»,- ասաց Գոռ Աբրահամյանը: 

Հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք Վլադիմիր Գասպարյանը գտնվում է երկրից դո՞ւրս, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվա՞ծ է, թե՞ ոչ, Գոռ Աբրահամյանը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ Գասպարյանը Հայաստանում է, որոշ ժամանակով ՀՀ-ից բացակայելուց հետո վերադարձել է: 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու համար:

Վովա Հակոբյան