Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունները՝ բոլոր դրվագնելով և դետալներով

Դատախազությունն ուսումնասիրում է ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունները՝ բոլոր դրվագնելով և դետալներով
Իրավունք
19:21, 24 май 2022
Այսօր ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունները, բոլոր դրվագնելով և դետալներով, դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձվել, այսինքն՝ նախաձեռնվել է ուսումնասիրություն: Այս մասին Civic.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Ինչպես հայտնի է՝ այսօր ընդդիմադիրները Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ ոստիկաններին քաշքշելով և հրելով փորձել են գրոհել ՀՀ ԱԳՆ շենքը, ինչը քրեորեն պատժելի արարք է, իսկ ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԳՆ շենք և խուլիգանական արարքներ թույլ տվել՝ բարձրախոսով գոռացել «Նիկոլ դավաճան» և այլ արտահայտություններ, հերթով մտել աշխատասենյակները՝ փորձելով  աշխատակիցներին ստիպել միանալ իրենց ակցիային և Արցախի շուրջ բանակցությունները վիժեցնող հայտարարություններ անել, բացի դա՝ շուրջկալել և փորձել են տեռորի ենթարկել և վիրավորել ԱԳ փոխնախարարին։