Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել. կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան

Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել. կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
17:54, 01 июнь 2022
Սյունիքի նախկին մարզպետ Տիգրան Խաչատրյանին, ով նախորդ օրը ձերբակալվել էր Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բախումներից հետո, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը։

Նախաքննական մարմինը Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել դատարան։ Գործը քննվելու է այսօր ժամը 15։00-ին։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։