Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդի քաղաքի՝ 36-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Ալավերդի քաղաքի՝ 36-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
Իրավունք
17:20, 06 июнь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդու  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 01։05-ին, բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է նույն օրը՝ ժամը 00:10-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի՝ «ձախից կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխվելու մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, իսկ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: