Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Թուրքիա
Իրավունք
18:16, 07 июнь 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն` Անկարայում Լավրովը բանակցություններ կանցկացնի իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։

«Նախարարները տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի, ներկա վիճակի, ինչպես նաև ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովն ու Չավուշօղլուն այլ թեմաների շարքում վաղը կայանալիք բանակցությունների ժամանակ անդրադառնալու են նաև Անդրկովկասում ստեղծված կացությանը։