Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ի գործով անցնող «Երկիր մեդիա»-ի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան

Նոյեմբերի 9-ի գործով անցնող «Երկիր մեդիա»-ի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան
Իրավունք
15:54, 10 июнь 2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ժամեր առաջ  բերման էին ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։

Civic.am-ի հետ զրույցում Բագրատ Եսայանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ Եսայանն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործով, և նրան կալանավորելու միջնորդություն է եղել դատարան։

«Բերման ենթարկելու և ձերբակալելու որոշումը տարօրինակ է, որովհետև Բագրատ Եսայանը ծանուցագրի առկայության դեպքում միանշանակ կներկայանար»,- հավելեց փաստաբանը՝ նշելով, որ այս գործով կալանավորվել են նաև Նարեկ Մանթաշյանը և Գերասիմ Վարդանյանը։

Գեղամ Ադյան