Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը
Իրավունք
15:36, 13 июнь 2022
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 309-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: