Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ֆեյսբուքում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ֆեյսբուքում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել. Արցախի ԱԱԾ
Իրավունք
12:55, 18 июнь 2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել. տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։ 

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին

«Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ: