Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները գրություն են ուղարկել դատարան՝ դատական նիստը հետաձգելու խնդրանքով

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները գրություն են ուղարկել դատարան՝ դատական նիստը հետաձգելու խնդրանքով
Իրավունք
13:27, 30 март 2021
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը մտել էր դատաքննության փուլ։Ինչպես հայտնի է մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված 300․1 հոդվածը։

Մեղադրող կողմը չէր ներկայացել նիստին։ Մեղադրող կողմ հանդիսացող դատախազ Գևորգ Բաղդասարյանը գրություն էր ուղարկել դատարան, որով հայտնում էր, որ նկատի ունենալով Սահմանադրական դատարանի՝ 300.1 հոդվածի սահմաանդրականության համապատասխանության խնդիր, մեղադրող կողմը նախապատրաստվում է դատարան ներկայացնել ծավալուն միջնորդություն, որը հնարավոր չէր կազմել մինչև դատական նիստը և խնդրել էր նշանակված դատական նիստը ընդմիջեց։
Քանի որ դատական նիստին չէր ներկայացել նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Մեժլումյանը, դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը, մինչև հնարավոր լինի պարզել Մեժլումյանի և մեղադրող կողմի՝ դատարան ներկայանու հնարավորությունը։