Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք Ձեզ կողքից տեսե՞լ եք»․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

«Դուք Ձեզ կողքից տեսե՞լ եք»․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին
Իրավունք
14:11, 30 март 2021
Յուրի Խաչատուրովի պաշտպանը իր ելույթում նշեց, որ դատարանը պարտավոր է քրեական հետապնդումը բացառող հանգամանք հայտնաբերելու դեպքում դրա հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնել։

«Դուք առաջին մարդն եք եղել, որ ուշի ուշով հետևել եք Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը, որովհետև դա ձեր համար փրկության ճյուղ է եղել ու Դուք չափազանց ուրախ եք եղել, որ այս որոշումը կայացվեց։ Բայց Դուք հասկանու՞մ եք հիմա ինչ եք անում, Դուք ձեզ կողքից տեսե՞լ եք, Դուք կուզե՞ք Ձեզ դատի Ձեր պես դատավորը, Դուք Ձեզ տեսե՞լ եք կողքից, Դուք ծաղրի եք ենթարկում իրավական պետությունը, Դուք Ձեզ որպես դատարան տեսե՞լ եք՝ հայելու մեջ նայելուց», - Խաչատուրովի պաշտպանը դիմեց դատարանին, սակայն Աննա Դանիբեկյանը վերջինիս թույլ չտվեց ավարտել իր խոսքը։