Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքեր՝ Մարտի 1-ի գործով տուժողը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա պաշտպաններին․ տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 30-ին Մարտի 1-ի գործի նիստի սկզբում Մարտի 1-ի գործով տուժողներից մեկը հայտնեց, որ վատ է զգում և ուզում է դուրս գալ դահլիճից։

Դռանը մոտենալիս, երբ անցում էր մեղադրյալների կողքով, բացականչեց՝ թուրքեր։ Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղից բղավեց․ «Թուրքը դու ես, արա։ Այ քեզ բան»։

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը կոչ արեց հանգիստ մնալ, ինչին Ալեքսանյանը պատասխանեց․ «Դուք ինչի՞ նկատողություն չեք անում»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը պահանջեց սանկցիա կիրառել։ Դատավորը հայտնեց, որ դատարանը կուսումնասիրի ու հանդարտության կոչ արեց։