«Ցավալի էր, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի տանից կարող էր այդ արկղերը հայտնաբերվել»․ դպրոցի նախկին տնօրեն

Իրավունք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Գործով վկա Սոս Վարդանյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում եղել է Երեւանի թիվ 50 դպրոցի տնօրենը, պատմեց, որ իրենց դպրոցը աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների հետ համատեղ հավաքել է 25 արկղ օգնություն, որը ցանկանում էին հասցնել Ստեփանակերտ։ Այնուհետեւ, վկայի խոսքով, կապվել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի (մառոզ Մարգոյի) հետ, ով ասել է, որ ՊՆ-ից մեքենա կգնա, որպեսզի օգնությունը տեղ հասցնի։
Գործով մեղադրող դատախազը վկային ասաց, որ թիվ 50 դպրոցի ուղարկած օգնությունը գտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատնից, դրա հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունի։ Դպրոցի տնօրենը ասաց, որ զարմացել են, որովհետեւ իրենց ուղարկած օգնությունը գիտեին, թե զինվորներին է հասել, այդպես էին տեղելացրել․ «Ինձ համար եւ ցավալի է եւ զարմանալի, որ երջանկահիշատակ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի տանից կարող էր այդ արկղերը հայտնաբերվել», - ասաց նա։