Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել The HALO Trust-ի դեմ դավաճանության և լրտեսության մեղադրանքով քրգործը

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել The HALO Trust-ի դեմ դավաճանության և լրտեսության մեղադրանքով քրգործը
Իրավունք
15:47, 30 март 2021
Արցախի քննչական կոմիտեն ՀԿԳ վարչությունում այսօր վարույթ է ընդունել Արցախում ականազերծում իրականացնող The HALO Trust կազմակերպության վերաբերյալ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով ավելի վաղ հարուցված քրեական գործը։

Կոմիտեն նշում է, որ 2021-ի մարտի 11-ին քրեական գործ էր հարուցվել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության հիման վրա, համաձայն որի, The HALO Trust կազմակերպությունը Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։ Ըստ քրգործի՝ դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ The HALO Trust-ը օգնել է թուրքական կողմին Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու առթիվ:

Ըստ հաղորդագրության՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

The HALO Trust-ը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը՝ այն «բացարձակապես սուտ» որակելով։