Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են հեռախոսը գողացողին

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են հեռախոսը գողացողին
Իրավունք
14:42, 25 июнь 2022
Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: