Քաղաքացիակենտրոն
լրատվություն

էդ նույն Ռուբեն Վարդազարյանը չէր 2019-ին ասում, որ պահին վարչապետը ասի հրաժարական տուր, ես հրաժարական կտամ, բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի դեմ քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս․ վարչապետ

էդ նույն Ռուբեն Վարդազարյանը չէր 2019-ին ասում, որ պահին վարչապետը ասի հրաժարական տուր, ես հրաժարական կտամ, բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի դեմ քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս․ վարչապետ
Իրավունք
23:44, 27 июнь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին տված առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե չի կարծում, որ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության բովանդակությունը ստվերում է  դատաիրավական բարեփոխումների ամբողջ պրոցեսը, ասաց որ կարծում է․

«Հիմա ասում եք Գագիկ Ջհանգիրյանը մեր խմբակցության կողմից է ընտրվել, Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է ԲԴԽ նախագահ ընտրվել և ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան։ Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է, որ մենք այստեղ իրական հաջողություններ չունենք։ Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ուզում ենք Հայաստանում անկախ դատական համակարգ լինի։ Ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ  նվիրյալ, ազնիվ անկեղծ դատավորներ»,-ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ դատական համակարգում խմբավորումներ կան, կլաններ կան, հովանավորություններ կան, այնուհետև ասաց, որ այդ  նույն Ռուբեն Վարդազարյանը չէր 2019 թվին հարցազրույց տալիս, ասում  որ պահին վարչապետը ասի հրաժարական տուր, ինքը հրաժարական կտա, հետո հայտարարություններ էր անում կառավարության դեմ։

«Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի դեմ քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»,-ասաց վարչապետը։