Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատախազությունն ազատ է՝ «Մարտի 1»-ի գործով միջնորդություն ներկայացնել արարքի փոփոխության, որակման լրացման մասով»․ Սեդա Սաֆարյան

«Դատախազությունն ազատ է՝ «Մարտի 1»-ի գործով միջնորդություն ներկայացնել արարքի փոփոխության, որակման լրացման մասով»․ Սեդա Սաֆարյան
Իրավունք
12:46, 31 март 2021
Մեդիա Կենտրոնում  «Չկա հոդված, չկա հանցա՞նք, թե չկա հոդված, չկա պատասխանատվություն. ՍԴ որոշումից հետո Մարտի 1-ի գործի ճակատագիրը» թեմայով ասուլիսի բանախոս Սեդա Սաֆարյանը խոսեց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման և Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին։
 
Սաֆարյանի դիտարկմամբ Սահմանադրական Դատարանը դեռ 2019 թվականից ձեռնամուխ էր եղել 300.1 հոդվածը հակասահմանադրական համարելու համար բոլոր հիմքները ստեղծելուն։ Սեդա Սաֆարյանի տպավորությամբ ՍԴ որոշումը կարծես փորձաքննության որոշում էր։ ՍԴ-ն փորձել է Ռոբերտ Քոչարյանի ընկալունակության շուրջ եզրահանգումներ անել և բնականաբար որպես փորձագետներ էլ օբյեկտիվ չեն եղել։ Ըստ Սեդա Սաֆարյանի, նորմերը, որը 300.1 հոդվածը նախատեսում է այնքան անորոշ չեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չհասկանար իր գործողությունները։

Հայաստանում պետական մարմինների  և պաշտոնատար անձանց բնականոն  աշխատանքը խաթարվել է  Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ և խմբավորումները, և խմբերը կազմավորվել են նրա անմիջական ղեկավարությամբ և այս տեսանկյունից քրեական գործի եզրակացությունում տեղ գտած ձևակերպումները նրա և նրա մյուս ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի խմբավորումներ կազմելու և այդ խմբավորումները գործի դնելու, բացարձակապես խոսում են հանցավոր խումբ կազմելու մասին և քր․ օրենսգրքի 223 հոդվածը բավարար չափով հիմնավոր հանցակազմով նորմ է և տուժող կողմն ու մեղադրող կողմը ունեն որոշակի տարաձայնություններ», - ասաց Սաֆարյանը։ Ընդունելով, որ Քոչարյանի գործողություններում առկա էր սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ՝ Սեդա Սաֆարյանը այնուամենայնիվ գտնում է, որ դրա հետ մեկտեղ Քոչարյանին պետք է ներկայացվեր նաև 223րդ հոդվածով նախատեսված մեղադրանք։ Սաֆարյանը նշեց, որ Դատախազությունը ազատ է իր գործողություններում միջնորդություն ներկայացնել արարքի փոփոխության, որակման լրացման մասով։