Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակվեց

Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակվեց
Իրավունք
13:26, 07 июль 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ դատարանն ավելի վաղ հրատապ նիստ էր հրավիրել՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը, սակայն մերժել է գրավի միջնորդությունը։ Ընդ որում, թեև դատախազները բարձրաձայնել էին հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին, դատարանը մերժել է գրավի կիրառումը՝ առանց նշանակելու փորձաքննություն։ Արդյունքում՝ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը քննարկվել է այսօր։

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդության դեմ՝ գտնելով, որ առկա է բժշկական տեղեկանք և բժշկական փաստաթղթի հիմնավորվածությունը կարող է ստուգվել միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եղանակով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց՝ միջնորդությունը բավարարելու մասին։

pastinfo.am