Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրիկ Խաչատրյանի որդին կմնա կալանքի տակ. փաստաբան

Սուրիկ Խաչատրյանի որդին կմնա կալանքի տակ. փաստաբան
Իրավունք
13:44, 08 июль 2022
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մերժեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,-նշել է նա:

Նշենք, որ քննչական կոմիտեից մայիսի 31-ին հայտնել էին, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կան ձերբակալվածներ:

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է հունիսի 1-ին։