Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ

ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ
Իրավունք
20:27, 08 июль 2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 8-ին գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։