Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպքի վայրում եղել են պարկուճներ, արնանման հետքեր. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ծաղկաձորի սպանության դեպքից

Դեպքի վայրում եղել են պարկուճներ, արնանման հետքեր. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ծաղկաձորի սպանության դեպքից
Իրավունք
14:57, 11 июль 2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ծաղկաձոր քաղաքի բնակչի (ծնված 1974թ.)՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին՝ ժամը 21:00-ին:

Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն է»։