Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդանում

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդանում
Իրավունք
15:46, 23 июль 2022
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի օղակաձև խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 41-ամյա Վարուժան Գ.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: