Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարանը քննում է ՀՀ նախագահի ու վարչապետի դեմ Օնիկ Գասպարյանի բողոքը

Վարչական դատարանը քննում է ՀՀ նախագահի ու վարչապետի դեմ Օնիկ Գասպարյանի բողոքը
Իրավունք
12:19, 02 апрель 2021
ՀՀ վարչական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի քննությունը։ 

Հիշեցնենք, որ նախորդ նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ։ 

Նիստին ներկա չէր նախագահի ներկայացուցիչը, սակայն դատարանը որոշում կայացրեց նիստն անցկացնել առանց նախագահի ներկայացուցչի մասնակցության։ Նիստի ժամանակ վարչապետի ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը՝ վերացնել Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցի ապահովման միջոցը։

Իդեպ այսօր դատարանում Օնիկ Գասպարյանի շահերը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը։ Վերջինս,  արձագանքելով վարչապետի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը՝ ասաց, որ ամբողջությամբ առարկում է հայցի ապահովման վերացման միջնորդության դեմ։ 

Նա նշեց, որ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը և հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելու որոշումները ենթակա չեն բողոքարկման։

Դատական նիստն ընթանում է։ 

Լիլիթ Թադևոսյան