Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ում շարունակվել է դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը

ԲԴԽ-ում շարունակվել է դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը
Իրավունք
11:07, 29 июль 2022
Հուլիսի 28-ին ԲԴԽ-ում շարունակվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից։ 

Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել Քրեական դատավարության և Դատական օրենսգրքի նորմերի խախտումներ, որոնց արդյունքում դատավորն առանց պատճառաբանության շեղվել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է անձին անհիմն ազատությունից զրկելուն:
Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 4-ին՝ ժամը 14:55-ին: