Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարանի գործով Վարչական դատարանը կորոշի՝ մերժե՞լ, թե՞ ընդունել վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը

Օնիկ Գասպարանի գործով Վարչական դատարանը կորոշի՝ մերժե՞լ, թե՞ ընդունել վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը
Իրավունք
13:40, 02 апрель 2021
Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքի գործով ՀՀ վարչական դատարանում այսօր քննվեց վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝  հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ։ 

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, տեղեկացնելով, որ որոշման մասին կծանուցի գրավոր։  
Արդեն տեղեկացրել ենք, որ նիստին ներկա չէր նախագահի ներկայացուցիչը, սակայն դատարանը որոշում կայացրեց նիստն անցկացնել առանց նախագահի ներկայացուցչի մասնակցության։ Նիստի ժամանակ վարչապետի ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը՝ վերացնել Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցի ապահովման միջոցը։

Ի դեպ, այսօր դատարանում Օնիկ Գասպարյանի շահերը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը։ Վերջինս,  արձագանքելով վարչապետի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը՝ ասաց, որ ամբողջությամբ առարկում է հայցի ապահովման վերացման միջնորդության դեմ։ Նա հայտարարեց, թե հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը և հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելու որոշումները ենթակա չեն բողոքարկման։ 

Լիլիթ Թադևոսյան