Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք չեք կարող ասել, որ այստեղ որևէ մեկը մեղադրվում է ՔՕ 300.1 հոդվածով, որովհետև բոլորը կծիծաղեն. Հայկ Ալումյանը` դատավորին

Դուք չեք կարող ասել, որ այստեղ որևէ մեկը մեղադրվում է ՔՕ 300.1 հոդվածով, որովհետև բոլորը կծիծաղեն. Հայկ Ալումյանը` դատավորին
Իրավունք
13:54, 02 апрель 2021
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստն սկսելուն պես հիշեցրեց, որ նախորդ նիստն ընդհատվեց այն հիմքով, որ նախ` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը նախքան նիստի ավարտը, ինչպես նաև մեղադրող դատախազները չէին ներկայացել: Դատավորը պաշռպաններից բացատրություն պահանջեց վերջիններիս վարքագծի վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքեց. “Երբ դատարանը մեզնից բացատրություն է պահանջում դատավարական ենթադրյալ խախտումների մասով, լավ կլիներ, որ դատարանը ինքը բացառեր դատավարական կարգի խախտումները: Երբ դատավորը մտնում է նիստերի դահլիճ պետք է հայտարարի թե այդ օրը որ գործն է քննվում: Դուք չեք հայտարարում թե որ գործն է քննվում: Ես հիմա բոլորի համար կբացատրեմ թե ինչու չեք հայտարարում, որովհետև չեք կարող ասել, որ այստեղ որևէ մեկը մեղադրվում է ՔՕ 300.1 հոդվածով, որովհետև բոլորը կծիծաղեն”: 

Հայկ Ալումյանի խոսքով դատավոր Աննա Դանիբեկյանը այդ հոդվածով մեղադրանքը չի ներկայացրել, ոչ  այսօր , ոչ նախորդ նիստին, ոչ էլ դրանից առաջ . “ Ես խնդրում եմ և պահանջում եմ հայտրարել` ինչ քրեական գործ է այստեղ քննվում և ինչ մեղադրանքով, որից հետո նոր անցնենք դատավարության մասնակիցների վարքագծին”-հավելեց նա: 

Սակայն դատավորն արգելեց Հայկ Ալումյանին շարունակել խոսքը` շեշտելով, որ վերջինս անցնում է կոռեկտության սահամնները:
 
Հիշեցնենք, որ ՍԴ հակասահամանադրական է ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը և ըստ փաստաբանների քրեական գործը ենթակա է կարճման: