Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի գործով դատախազները պատրաստվում են միջնորդել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար

Քոչարյանի գործով դատախազները պատրաստվում են միջնորդել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար
Իրավունք
14:49, 02 апрель 2021
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են․

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը միջնորդություն են նախապատրաստել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար։ Նրանք գտնում են, որ գործում առկա են Սահմանադրությանը հակասող որոշ նորմեր։ Միջնորդությունը պաշտպանական կողմին տրամադրելու և դրան ծանոթանալու համար նիստն ընդմիջվեց։