Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական գործ է հարուցվելու, Աննա Դանիբեկյանը լինելու է գլխավոր ամբաստանյալը. Հայկ Ալումյան. factor.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի կարծիքով՝ ՍԴ-ի կողմից ՔՕ 301.1 հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչելուց հետո խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:

Factor.am-ի հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանեց. «Ստացվում է, որ 2018թվականից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, և այս պահին ևս նրա նկատմամբ անօրինական քրեական հետապնդում է իրականացվում ՔՕ-ում գոյություն չունեցող հոդվածով: ՍԴ այդ որոշումից հետո էլեկտրոնային եղանակով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, թեև դատարանը չպետք է սպասեր միջնորդության, այլ պետք է դադարեցներ քրեական հետապնդումը: Դատարանը ոչինչ չարեց այդ ուղղությամբ: Երեքշաբթի օրն էլ ակնհայտ շինծու հիմքով դատական նիստը հետաձգվեց»:

Ալումյանը հավելեց, որ դատարանին այսօր հիշեցրել են ՔՕ 308-րդ և 309-րդ հոդվածների մասին:

«Այդ հոդվածները քրեական պատասխանատվություն են նախատեսում այս կարգի վարքագիծ դրսևորող պաշտոնյաների նկատմամբ, ինչպիսին այս դեպքում դատավորն է: Եվ այսօր այդպիսի միջնորդություն էլ է մուտք եղել… Քրեական գործ է հարուցվելու, Աննա Դանիբեկյանը լինելու է գլխավոր ամբաստանյալը»,- նշեց Քոչարյանի պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: