Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մարտի 1-ի գործը կարճելու միջնորդությունը քննելու համար․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մարտի 1-ի գործը կարճելու միջնորդությունը քննելու համար․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին
Իրավունք
19:26, 02 апрель 2021
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից վերադառնալուց հետո դատարանը շարունակեց դատական նիստն առանց Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի ու նրանց պաշտպանների։

Դատավորը տեղեկացրեց, որ մեղադրական և պաշտպանական կողմերի միջնորդությունները կքննի առանձին-առանձին։ Դատավորը նշեց, որ սկզբում կսկսի քննել պաշտպանական կողմի միջնորդությունը։

Վերջիններս միջնորդում են կիրառել ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել 300․1 հոդվածը, ինչպես նաև իրենց պաշտպանյալների նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը և հանվի խափանման միջոցը։

Մեղադրող կողմն էլ նշեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունը պետք է մերժել և համապատասխանության հարցով դիմել ՍԴ։ Բացի դա, մեղադրող կողմն իր դիրքորոշման մեջ նշեց, որ գրավը՝ որպես Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց և ստորագրությունը՝ չհեռանալու մասին Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հարկ է վերացնել և դիմել ՍԴ։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ ժամը 17:45-ին։

Լիլիթ Թադևոսյան