Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզում տրավերտինի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել

Արարատի մարզում տրավերտինի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել
Իրավունք
20:20, 05 август 2022
2022 թվականի օգոստոսի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան վարչական շրջանում հայտնաբերել են տրավերտինի ապօրինի արդյունահանման դեպք։

Պարզվել է, որ գործունեություն ծավալող ընկերությունը դեռևս 2018 թվականի հունվարից չունենալով արդյունահանման թույլտվություն, փաստացի իրականացրել է ընդերքօգտագործում։

Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։