Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով պաշտոնից ազատում քննչական կոմիտեում

Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով պաշտոնից ազատում քննչական կոմիտեում
Իրավունք
21:10, 11 август 2022
Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Հանձնաժողովի կողմից բավարարվել է միջնորդությունը, որի արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող տվյալ անձը Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով սույն թվականի օգոստոսի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ Քննչական կոմիտե