Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոքոբելյանի հորն առևանգող ՀՅԴ-ական նախկին պատգամավորը $3 միլիոն է պահանջել․1in.am

Քոքոբելյանի հորն առևանգող ՀՅԴ-ական նախկին պատգամավորը $3 միլիոն է պահանջել․1in.am
Իրավունք
21:25, 11 август 2022
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից.«Նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել»,-մասնավորապես գրել էր Քոքոբելյանը:

«Առաջին լրատվական»-ին միջադեպի հետ կապված ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ դաշնակցական Սուրեն Մանուկյանը Գրիշա Քոքոբելյանից բիթքոյնով 3 միլիոն դոլար է պահանջել: Մեզ հասած մեկ այլ ինֆորմացիայի համաձայն՝ ձերբակալվածների մեջ կա նախկին ԱԱԾ-ական: