Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծամորի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել

Մեծամորի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել
Իրավունք
21:53, 12 август 2022
Ոստիկանության Մեծամորի բաժնում օգոստոսի 11-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ ժամը 09.00-ի սահմաններում նկատել է, թե կրակել և վնասել են իր տան պատուհանն ու նախասրահի պատը, իսկ հատակին հայտնաբերվել է դեֆորմացված գնդակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Մեծամորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Մրգաշեն գյուղի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: