Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցվեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածի առաջին մասով  քրեական հետապնդումը դադարեցվեց
Իրավունք
18:00, 06 апрель 2021
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածի առաջին մասով  քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Իսկ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժել։

Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի  նկատմամբ 300.1 հոդվածի առաջին մասով  քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, Արմեն Գևորգյանի նկատմամբ 38-300․1 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։