Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ
Իրավունք
11:43, 23 август 2022
Արդարադատության նախարարը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին:

Նշվում է, որ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:

Հաղորդումն ուսումնասիրելուց հետո նախարարը 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 52-Ա որոշմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 65-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ դիմելու մասին:

ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին: