Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց
Իրավունք
10:32, 01 сентябрь 2022
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կրկին կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։ 

Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր և նա ազատ էր արձակվել։

Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։