Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք
Իրավունք
12:55, 01 сентябрь 2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խարդախության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և անօրինական միգրացիայի կազմակերպման և շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: