Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով
Իրավունք
13:56, 02 сентябрь 2022
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա ընտանիքն ու փոխկապակցված այլ անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցման համակարգից։

Ըստ ծանուցման՝ դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և Աբրահամյանն ու իր մտերիմները հրավիրվել են դատախազություն՝ պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատախազություն են հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձինք՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, որդու կինը՝ Էմմա Ծառուկյանը (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը), Հովիկ Աբրահամյանի ազգականներից Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։

Նրանք դատախազություն են հրավիրվել սեպտեմբերի 5-ին։

civilnet.am