Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս մեղադրանքը դատախազների ճաշակն էր, որով ձախողեցին Մարտի 1-ի գործը. Սեդա Սաֆարյանը կդիմի ՄԻԵԴ

Այս մեղադրանքը դատախազների ճաշակն էր, որով ձախողեցին Մարտի 1-ի գործը. Սեդա Սաֆարյանը կդիմի ՄԻԵԴ
Իրավունք
17:59, 08 апрель 2021
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պատրաստվում է բողոքարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աղմկահարույց որոշումը:

Նախօրեին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ՝ 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 Սեդա Սաֆարյանի հետ armtimes.com-ի զրույցը՝ ստորեւ.

- Տիկին Սաֆարյան, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը:

- Պետք է սկսենք սկզբից: Ինչ էր կատարվում այս 2 տարիների ընթացքում. ՍԴ-ի կասկածելի վարքագիծ եւ պահվածք, Աննա Դանիբեկյանի կողմից նիստն անվերջ ձգձգելու եւ պաշտպանական կողմի շահերից բխող գործողություններ կատարելու միտում: Սրան էլ զուգահեռ՝ դատախազների պասիվ ու հանգիստ վարքագիծ, օրերով խոսում էին նույն բանի մասին: Արդյունքում մենք ունեցանք ՍԴ-ի անօրինական որոշում, եւ դրանից հետո Դանիբեկյանը որոշեց, որ ամեն բան արված է, ինքը պետք է վերջակետ դնի: Բայց ավելի խորացրեց այս անարդարությունը:

Պասերով կարողացան ապահովել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների ենթադրյալ հանցագործ գործողությունները ապաքրեականացնելու գործընթացը, եւ դա հաջողությամբ ավարտեցին: Ստացվեց, որ ՀՀ-ում տուժողները իրավական պաշտպանության միջոց չունեն, ստացվեց, որ բազմադրվագ ենթադրյալ գործողություններ կատարած անձինք դուրս մնացին քրեական պատասխանատվությունից:

ՀՀ-ի պատմության մեջ այս կարգի դատական ակտ էլ չենք ունենա, պատմությունը ցույց կտա, որ որեւէ մեկին այսքան հանցավոր արարքներ չեն վերագրի, ու արդյունքում կարձանագրվի վերջին տող, որտեղ ասվում է՝ քրեական հետապնդումն անձի նկատմամբ դադարեցվում է: Այս գործով պետք է շատերը պատասխանատվության ենթարկվեին: Սահմանադրական կարգի տապալմանը մասնակցել են ՍԴ-ն, ԱԺ պատգամավորները, իրենց թիկնազորները, օրենսդիր մարմինը: Գործն այնքան մեծ է, որ պետք է այնպիսի կազմով ուղարկվեր դատարան, որ այսօր ՍԴ-ի խնդիր դա չդառնար, որովհետեւ, գիտեք, ՍԴ մենք չունենք, չեղած մարմնին բան չեն հանձնարարում:

- Ըստ Ձեզ՝ դատարանը կարո՞ղ էր դիմել ՍԴ, կասեցնել գործի վարույթը, ինչպես առաջարկել էին դատախազները:

- Այո՛: Դատարանը կարող էր դիմել իրենց սիրելի ՍԴ: ՍԴ-ն գոնե որոշում կգրեր իրենց համար: Վստահ եմ՝ իրենց սկսած գործը ՍԴ-ն կավարտեր: Բայց դա էլ չարվեց, զլացան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։