Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Սեդրակյանի գույքի վրա կալանք է դրվել, նա ներկայացել է դատախազություն

Մհեր Սեդրակյանի գույքի վրա կալանք է դրվել, նա ներկայացել է դատախազություն
Իրավունք
13:01, 05 сентябрь 2022
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը» ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ Սեդրակյանը ներկայացել է դատախազություն, ծանոթացել իրենց վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթի նյութերին։ Մհեր Սեդրակյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա արգելանք է դրվել՝ որպես հայցի ապահովման միջոց։